Apple-ը սմարթֆոնների երեք նոր մոդել Է թողարկելու. Bloomberg

11:33, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունն այս տարվա վերջին կթողարկի iPhone-ի երեք նոր մոդելներ՝ մինչ օրս թողարկվածների համեմատությամբ ամենամեծ Էկրանով՝ iPhone X-ի նորացված տարբերակը եւ առաջատար սմարթֆոնի բյուջետային տարբերակը:

Ինչպես փետրվարի 26-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը` վկայակոչելով աղբյուրներ, սմարթֆոնները կհանդերձվեն նորացված գործառական համակարգով՝ հնարավոր Է՝ iOS 12-ով՝ Siri անձնական օգնականի ընդլայնված գործառույթներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեծ» սմարթֆոնը, որն ստացել Է D33 նշանը, կունենա 6,5 դյույմ Էկրան ամբողջ առջեւի պանելով եւ, հավանաբար, հանդերձված կլինի «առանձին Էկրան» գործառույթով: Բացի դրանից, ինչպես եւ iPhon X մոդելում, «մեծ» սմարթֆոնում կօգտագործվի Face ID տեխնոլոգիան, որը թույլ Է տալիս անվտանգ արգելազերծել սմարթֆոնը եւ իրավազորել գնումները:

iPhone X-ի բյուջետային տարբերակում կօգտավործվի A12 նորագույն պրոցեսորը: Գործակալության տվյալներով՝ քննարկվում Է «մեծ» սմարթֆոնի թողարկման հնարավորությունն այն տարբերակով, որն կապահովի երկու SIM-քարտերի գործածումը, սակայն դրա վերաբերյալ որոշում դեռեւս չի ընդունվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am