Պետրոսյանը և Սարգսյանը կես միավորով են ետ առաջատարից

10:49, 27 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում շարունակվող «Aeroflot Open» մրցաշարի  7-րդ տուրում Պետրոսյանը կրկին կիսեց միավոր: Ոչ-ոքի խաղացին նաև Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Հաղթանակ տարավ միայն Գաբրիել Սարգսյանը: Պարտվեցին Արման Միքայելյանը, Հայկ Մարտիրոսյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 7-րդ տուրից հետո Տիգրան Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանն ունեն հավասար՝ 5-ական միավոր և առաջատարից ետ են կես միավորով:

«Aeroflot Open» մրցաշարը մեկնարկել է փետրվարի 19-ին և կավարտվի մարտի 2-ին: 


© 2009 ARMENPRESS.am