«Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել Դրիսա Դիարասուբայի հետ

21:58, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը պայմանագիր է ստորագրել կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պայմանագիրը նախատեսված է 2 տարով։

23-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ հանդես է եկել Գյումրիի «Շիրակ»-ի, Իրանի  «Փադիդե»-ի, Շվեդիայի  «Հեքքեն»-ի, ինչպես նաև անգլիական «Սթոք Սիթի»-ի մինչև 18 տարեկանների թիմում։

 


© 2009 ARMENPRESS.am