Մեքսիկացի կանայք ամուսնացել են ծառերի հետ

17:41, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի Օահակայի նահանգի Սան-Ջասինտո-Ամիլպաս քաղաքում մի քանի կանայք խորհրդանշական ամուսնություններ են կնքել ծառերի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro հրատարակությունը:

Արարողությունը, որը կազմակերպվել Է պերուացի դերասան եւ բնապահպան-ակտիվիստ Ռիչարդ Տորեսի նախաձեռնությամբ, տեղի Է ունեցել փետրվարի 25-ին: Ճերմակազգեստ մասնակիցները գրկում եւ համբուրում Էին ծառերը, նրանց հավատարմության երդում տալիս եւ օդ Էին նետում ծաղիկների փնջեր:

Խորհրդանշական հարսանիքի օգնությամբ, որը տեղի Է ունեցել ինկերի սովորույթներին համապատասխան, ակտիվիստներն ակնկալում են հասարակայնության ուշադրությունը հրավիրել Մեքսիկայի հարավ-արեւմուտքում անտառների ապօրինի հատման վրա:

2017 թվականի դեկտեմբերին Ռիչարդ Տորեսը համանման միջոցառում Էր կազմակերպել Պերուում: Նա նշում Է, որ հույս ունի այդ կերպ հազարավոր ծառեր փրկել:


© 2009 ARMENPRESS.am