ԱՄԷ-ում հայտնվել Է աշխարհում ամենախոշոր ծաղկահյուս Միկի Մաուսը

17:31, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դուբայի Dubai Miracle Garden-ում հայտնվել Է ամենախոշոր ծաղկահյուս ինստալացիան, որը պատկերում Է Միկի Մաուսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հայտնել Է Khaleej Times թերթը, ինստալացիայի ստեղծումը նվիրված Է Միկի Մաուսի ծննդյան 90-րդ տարեդարձին: Հրատարակության տեղեկատվության համաձայն, մկնիկի 18-մետրանոց ֆիգուրը բաղկացած Է գրեթե 100 հազար ծաղիկներից եւ բույսերից, որոնց ընդհանուր քաշը կազմում Է մոտավորապես 35 տոննա: Ամբողջ կառուցվածքը հենվում Է երկաթե հիմնակմախքի վրա, որը տեղադրված Է 50 տոննա կշռող երկաթբետոնե հատուկ հիմքի վրա:

«Ավելի քան հարյուր աշխատողներից, դիզայներներից, ինժեներներից եւ ֆլորիստներից բաղկացած թիմին 45 օր Է պահանջվել այդ քանդակն ստեղծելու համար»,-հայտարարել Է Dubai Miracle Garden-ի ստեղծող եւ համահիմնադիր Աբդել Նասեր Ռահալը:

Միկի Մաուսը մեծ ժողովրդականություն վայելող մուլտիպլիկացոն հերոս Է, The Walt Disney Company ընկերության խորհրդանիշներից մեկը: Նրա ծննդյան օրը պաշտոնապես համարվում Է 1928 թվականի նոյեմբերի 18-ը, երբ ցուցադրվել Է «Շոգեքարշիկ Ուիլը» մուլտիպլիկացիոն ֆիլմը, որն Էլ լայն ճանաչում բերեց մկնիկին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am