Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

15:30, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների, մասնավորապես Աֆրինում թուրքական զինուժի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին:

Նախագահները շեշտել են Սիրիայում իրադրությունը քաղաքական ճանապարհով լուծելու, հրադադար հայտարարելու և խաղաղություն հաստատելու  անհրաժեշտությունը:


© 2009 ARMENPRESS.am