Բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դարձել է Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր  

14:58, 26 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Գուրգեն Հովհաննիսյանը դարձել է Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Ստրանջայի մրցաշարում 91+ կգ քաշային կարգում Հովհաննիսյանը եզրափակիչում զիջել է բուլղար Պյոտր Բելբերովին` արժանանալով արծաթե մեդալի:

Հայաստանի հավաքականը Ստրանջայի մրցաշարին մասնակցում էր 7 բռնցքամարտիկով:


© 2009 ARMENPRESS.am