Հրշեջները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված բոլոր հրդեհները

15:48, 25 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 24-25-ն ահազանգեր է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Հայանիստ գյուղի 21-րդ փողոցի վերջնամասում գտնվող չգործող ջրատարում՝ մոտ 1000 քմ չոր եղեգնուտ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նիզամու փողոցին հարակից սարալանջին՝ մոտ 17 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում՝ մոտ 1 հա եղեգնուտ, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Սխտորի ձոր» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


© 2009 ARMENPRESS.am