Արտյոմ Դալաքյանը նվաճել է աշխարհի չեմպիոնի գոտին

12:22, 25 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դնեպր քաղաքում բնակվող բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը դարձել է  աշխարհի երրորդ գործող չեմպիոնն Ուկրաինայից։

WBA վարկածով Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (16-0, 11 КО) ամերիկյան Ինգլվուդ քաղաքում անցկացված մենամարտում հաղթելե է ամերիկացի Բրայան Վիլորիային (38-6, 23 КО) և դարձավ գերթեթև քաշային կարգում նույն վարկածով աշխարհի նոր չեմպիոն։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով analitikaua.net-ը, 30-ամյա ուկրաինացի բռնցքամարտիկը շատ բարձ մակարդակով է անցկացրել մենամարտը, ունեցել առավելություն, 37-ամյա ամերիկացուց ավելի արագ էր, ավելի շատ էր շեշտակի հարվածներ հասցնում և լավ աշխատում պաշտպանությունում։ Արդյունքում՝ բոլորը երեք մրցավարները Դալաքյանին են տվել հաղթանակը՝ նույն 118-110 հաշվով։

Գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտն անցկացվել է լույս փետրվարի 25-ի գիշերը։


© 2009 ARMENPRESS.am