Տավուշի մարզում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել

18:54, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի զորամասերից մեկում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Առայժմ հայտնի չէ, թե զինծառայողը ինչ հանգամանքներում է հրազենային վիրավորում ստացել: «Այս պահին չեմ կարող ասել: Հետաքննությունը կլինի, կիմանանք»,- ասաց Հովհաննիսյանը:

Զինծառայողը Բերդի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության, որից հետո տեղափոխվել է Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:


© 2009 ARMENPRESS.am