Հայաստանում ակտիվորեն իրականացվում է 54 կառուցապատման ներդրումային ծրագիր

17:16, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեն ակտիվորեն զբաղվում է ներդրումային կառուցապատման ծրագրեր կազմելով: Կոմիտեի կողմից համակարգվող 54 կառուցապատման ներդրումային ծրագրերն իրականացվում են պետական և մասնավոր վարկային միջոցների հաշվին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

« 2017-ի կառուցապատման ներդրումային ծրագրերի ընդհանուր կատարողականի կանխատեսման ցուցանիշը կազմել է մոտ 87 340 000 ԱՄՆ դոլար: Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ներդրումային ծրագրերի կանխատեսման ցուցանիշը կազմել է 99 200 000 ԱՄՆ դոլար»,-ասաց Սարգսյանը:

Ծավալներով առանձնանում են Երևանի 33-րդ թաղամասի՝ ներկայիս Ֆիրդուսի շուկայի տարածքի, «Նոյ» ազգագրական թաղամասի, «Հին Երևան» կառուցապատման ներդրումային ծրագրերը: Պետական բյուջեի հաշվին ավարտվել են Գավառի թատրոնի շենքի  և շատ այլ կառույցների շինարարություններ:

 


© 2009 ARMENPRESS.am