ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը

13:15, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մարտի մեկի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«2008 թ. մարտի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Տիգրան Խաչատրյանը, Դավիթ Պետրոսյանը, Սամվել Հարությունյանը, Գրիգոր Գևորգյանը, Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Աբգարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադևոսյանը, Զաքար Հովհաննիսյանը: Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- հայտարարեց Փաշինյանը:

Լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեցին մարտի 1-ի զոհերի հիշատակը:

 


© 2009 ARMENPRESS.am