ԱԺ-ում մեկնարկել է Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ

13:12, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը խորհրդարանական ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցում են նաև ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավորները:

Ակնկալվում է, որ հանդիպումից հետո ՀՀԿ-ն ՀՀ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը:


© 2009 ARMENPRESS.am