ԱՄՆ-ն Ասադին սպառնացել Է ուժի կիրառմամբ

09:56, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը չի բացառել Սիրիայի հակամարտության ռազմական լուծումը եւ իրեն այդ երկրի ուժերին հարվածներ հասցնելու իրավունք Է վերապահում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին՝ Չիկագոյի համալսարանի Քաղաքականության ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ:

«Ռազմական լուծումը միշտ Էլ քննարկվում Է ցանկացած իրադրության վերաբերյալ»,- ասել Է Հեյլին: Ըստ որում նա նկատել Է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում «գտնվել սիրիական հակամարտության կենտրոնում», բայց պետք Է հնարավորինս ամեն ինչ անի սիրիացինիներին օգնելու համար, որոնց նկատմամբ քիմիական զենք Է կիրառվել:

Հեյլին հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել Է չընդարձակվել ռազմական ոլորտում իր հնարավոր քայլերի առիթով: Մշտական ներկայացուցչի կարծիքով՝ Սիրիայի իշխանությունները ցանկացած դեպքում գիտեն, որ ԱՄՆ-ը կարող Է ռազմական բնույթի գործողություններ ձեռնարկել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am