Աֆրին ուղեւորվող մարդասիրական ավտոշարասյունը հայտնվել Է զինյալների գնդակոծության ներքո

09:52, 23 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական զինված ընդդիմության կազմավորումները, որոնք կռվում են թուրքական բանակի կողմից, փետրվարի 22-ին գնդակոծել են Հալեպից Աֆրին ուղեւորվող մարդասիրական ավտոշարասյունը: Ինչպես հաղորդել Է Firat գործակալությունը, գնդակոծումը կատարվել Է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով Թուրքիային սահմանակից Աազազ քաղաքից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գնդակոծումն սկսվել Է, երբ ավտոշարասյունը ժամանել Է Հալեպ – Նոբուլ խճուղու Զիյարա հսկիչ անցակետ: Գործակալության տեղեկատվությամբ՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քուրդ մարտիկները եւ սիրիական ժողովրդական աշխարհազորի ջոկատները պատասխան կրակ են բացել հակառակորդի դիքերի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am