Ուկրաինայում մասնագետները հետազոտում են նշանավոր հայ գործիչների կենսագրությունները

21:25, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում իրականացվում է նշանավոր հայ գործիչների կենսագրական ուսումնասիրություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով AnalitikaUA-ն, մասնավորապես, ուսումնասիրվում են հայ համայնքի այն ներկայացուցիչների կենսագրությունները, որոնց գործունեությունը կապված է Ուկրաինայի հետ՝ սկսած Կիևյան Ռուսիայի ժամակներից մինչ օրս, որոնք ունեն մեծ ներդրում տարբեր ոլորտներում: Նախագծի հեղինակ պատմաբան, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը նշել է, որ «Ուկրաինայի հայտնի հայերը» պայմանական անվանմամբ նախագիծը գիտահետազոտական աշխատանք է:

«Դրանք հայեր են, որոնք իրենց երկրորդ հայրենիքը փոխել են լավագույն կողմերով՝ դառնալով օրինակ իրենց գալիք սերունդների համար: Ավելի քան 10 տարի զբաղվում եմ այս ոլորտի հետազոտական աշխատանքներով: Հավաքվել են ավելի քան 1400 հայտնի հայերի կենսագրություններ՝ ըստ որոշ չափանիշների. պետական, քաղաքական, հասարակական, մշակութային, հոգևոր, սպորտային և այլ գործիչներ՝ կապված Ուկրաինայի հետ»,- ընդգծել է Մակարյանը:


© 2009 ARMENPRESS.am