Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում վթարային ջրանջատումը կերկարաձգվի 3 ժամով

18:16, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված,  փետրվարի 22-ի ժամը 09.00-21.00 Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում ջրամատակարարման դադարը տեխնիկական պատճառներով կվերականգնվի փետրվարի 22-ի ժամը 24։00-ին։   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերության հանրային կապերի ծառայությունից։

Փետրվարի 21-ին «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացրել էր, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 22-ի ժամը 09.00-21.00 Երևանում կդադարեցվի Գրիգոր Լուսավորչի, Լազոյի, Կարա-Մուրզայի, Բունիաթյան, Կաշեգործների, Բրյուսովի փողոցների, Արշակունյաց պողոտայի 1-34 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


© 2009 ARMENPRESS.am