Բրյուսելում ոստիկանությունը հատուկ գործողություն Է անցկացնում զինված հանցագործների դեմ. RTBF

17:51, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի ոստիկանությունը ընդգրկուն հատուկ գործողություն Է սկսել Ֆորե կոմունայում (մայրաքաղաքի հարավ), որտեղ, ենթադրաբար, զինված հանցագործների խումբ Է թաքնվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է RTBF հեռուստաալիքը:

Ստեղծվել Է անվտանգության ընդարձակ պարագիծ, մոտակայքում գտնվող շենքերի բնակիչներին հանձնարարված Է փողոց դուրս չգալ: Ականատեսները հայտնում են, որ գործողության գոտում կան նաեւ զինվորականներ:

«Ոստիկանությունը գործողություն Է անցկացնում Ֆորե կոմունայում: Բնակիչներին խնդրում ենք մնալ իրենց տներում եւ ցանցերում լուսանկարներ չտարածել պատահարի վայրից»,-իր Twitter-ում հայտնել Է դաշնային ոստիկանությունը:

Իր հերթին կոմունայի բուրգոմիստր Ֆորե Ժան-Մարկ Գիսելսը հայտնել Է, որ ոստիկանությունը շրջափակել Է «մեկ կամ մի քանի զինված կասկածյալների»:

Առայժմ չկա տեղեկատվություն՝ ուժայիններն ահաբեկչության մեջ կասկածվողների են փնտրում, թե քրեական հանցագործների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am