NASA-ն նոր սկաֆանդր Է մշակում

16:56, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ի մասնագետները մշակում են տիեզերական սկաֆանդրի նոր մոդել՝ հանդերձված կենսագործունեության թափոնների հեռացման համակարգով: Ինչպես հայտնել Է Space.com ինտերնետ-պորտալը, նման համակարգ Է օգտագործվել «Ապոլոն» ծրագրի շրջանակներում դեպի Լուսին օդաչուավոր արշավախմբերի համար պատրաստված սկաֆանդրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր սկաֆանդրը, որն ստացել Է «Orion-ի անձնակազմի կենսագործունեության ապահովման կոստյում» անվանումը, կարող Է օգտագործվել ամերիկյան Orion նոր տիեզերանավում դեպի Լուսին թռիչքների ժամանակ: Այն նախագծվում Է այն կերպ, որ անձնակազմը նույնիսկ տիզերանավի ապահերմետիկացման դեպքում կարողանա սկաֆանդրերով շարունակել աշխատանքը վեց օրվա ընթացքում:

«Դա շատ երկար ժամանակ Է,- հարցազրույցի ժամանակ հայտարարել Է սկաֆանդրի ներքին համակարգերի մշակման ծրագրի ղեկավար Քրիստին Ջոնսոնը:- Այդքան ժամանակ գտնվել սկաֆանդրում, երբ կողքիդ կենսագորունեության թափոններ են, բնավ Էլ հեշտ չԷ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am