Հայաստանն Իրաքի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր է նախաստորագրել

15:47, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի շուրջ փետրվարի 19-22-ը բանակցություններ են տեղի ունեցել Երևանում, ինչի արդյունքում համաձայնագիրը նախաստորագրվել է: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայկական և իրաքյան կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել համաձայնագրի ստորագրման գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու ուղղությամբ:


© 2009 ARMENPRESS.am