ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

12:30, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: ՀՀ Ազգային ժողովում լսումների ընթացքում նման առաջարկով հանդես եկավ «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:

«Մենք գիտենք, որ այսօր այս սրահում որևէ մեկը պատահական չի հայտնվել, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ այսօր այստեղ կան Սումգայիթը վերապրածներ: Ես խոնարհվում եմ բոլորիդ առջև»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լարիսա Ալավերդյանը:

Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը: Լսումների մասնակիցները հոտնկայս, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին:

 


© 2009 ARMENPRESS.am