Իվանկա Թրամփը կգլխավորի ԱՄՆ-ի պատվիրակությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերի փակմանը

10:44, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահի դուստրն ու ավագ խորհրդականը՝ Իվանկա Թրամփը, փետրվարի 25-ին կգլխավորի երկրի պատվիրակությունը Փհենչհանի Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տա ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ պլանավորված Է նաեւ Իվանկա Թրամփի ընթրիքը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ: Ինչպես հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչը, ԿԺԴՀ-ի հետ շփումներ չեն ծրագրվում: Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորել Է երկրի փոխնախագահ Մայքլ Փենսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am