«Արսենալ»-«Էստերսունդ» խաղից առաջ. Եվրոպա լիգա

09:26, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում Լոնդոնում «Արսենալ»-ը կընդունի շվեդական «Էստերսունդ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս թիմերի առաջին խաղում «զինագործները»  հաղթանակ էին տոնել խոշոր` 0:3 հաշվով: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսելով առաջիկա խաղի մասին շեշտել է, որ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի հանդիպմանը:

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին` Երևանի ժամանակով կեսգիշերն անց 00:05-ին:


© 2009 ARMENPRESS.am