Ազատ ոճային ըմբիշները ուժեղագույն կազմով կմասնակցեն Կիևի մրցաշարին

09:06, 22 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում է Կիև՝ նոր մրցաշրջանի երկրորդ միջազգային մրցաշարին մասնակցելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ըմբշամարտի ֆեդերացիան: Ծաղկաձորյան հավաքից հետո թիմը մեկնել էր Թավրիզ և մասնակցել «Թախթիի Գավաթ» մրցաշարին։ Եվրոպայի առաջնությանը պատրաստվելու փուլերից մեկը Կիևում կայանալիք մրցաշարն է, որտեղ Հայաստանը կներկայացնեն առաջատարները` Միհրան Ջաբուրյանը (57 կգ) Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Նարեկ Սիրունյան (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Վարուժան Կաջոյանը (79 կգ), Շամիր Աթյանը (92 կգ):

 Վնասվածքի պատճառով 86 կգ քաշային կարգի Մարզպետ Գալստյանը չի մեկնի մրցավայր։ Վնասվածքը նա ստացել էր Իրանում կայացած մրցաշարում։ Կիևի միջազգային մրցաշարը կկայանա փետրվարի 23-25-ը:


© 2009 ARMENPRESS.am