«Արսենալ»-ը կորուստներ ունի Եվրոպայի լիգայի հերթական խաղից առաջ

16:17, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը կորուստներով է մոտենում Եվրոպայ լիգայի «Էստերսունդ»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում «Արսենալ»-ը Լոնդոնում կընդունի «Էստերդունդ»-ին: Հանդիպմանը չի մասնակցի Աարոն Ռեմսին: Վերջինս չի մասնակցի նաև ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության հերթական հանդիպմանը:

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Արսենալ»-«Էստերդունդ» հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին և մեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերն անց 00:05-ին:


© 2009 ARMENPRESS.am