Եղիսաբեթ Երկրորդը զարմացրել Է բոլորին՝ Լոնդոնում այցելելով նորաձեւության ցուցադրությանը

15:04, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղիսաբեթ Երկրորդ թագուհին բոլորի համար անսպասելիորեն իր կառավարման 66 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել Է Լոնդոնի նորաձեւության շաբաթին: 91-ամյա թագուհուն կարելի Էր տեսնել հանդիսասրահի առաջին շարքում բրիտանացի երիտասարդ դիզայներ Ռիչարդ Քուինի ցուցադրությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ցուցադրությանը թագուհին նստել Էր Vogue ամերիկյան հանդեսի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրի եւ Նորաձեւության բրիտանական խորհրդի ղեկավար Քերոլայն Ռաշի կողքին:

Նորին Մեծությունը հագել Էր նուրբ-երկնագույն երանգի զգեստ ու պիջակ եւ սեւ կոշիկներ: Թագուհին որպես աքսեսուարներ ընտրել Էր սեւ ձեռնոցներ եւ սեւ պայուսակ:

Հյուրն ուշադիր հետեւում Էր ցուցադրությանը, երբեմն ժպտում Էր եւ կարծիքներ փոխանակում Վինտուրի եւ Ռաշի հետ:

Նորաձեւության բրիտանական խորհրդի ղեկավար Քերոլայն Ռաշն ասել Է, որ թագուհու այցը մեծ պատիվ Է կազմակերպիչների համար: «Ձեր գահակալության ընթացքում Դուք քանիցս նորաձեւությունն օգտագործել եք որպես դիվանագիտության գործիք՝ ձգտելով դրա օգնությամբ փոխըմբռնման հասնել մշակույթների եւ ժողովուրդների միջեւ»,- ասել Է Քերոլայն Ռաշը՝ դիմելով Եղիսաբեթ Երկրորդին:


© 2009 ARMENPRESS.am