Ֆրանսիայում երեք սպիտակ վագրիկներ են ծնվել

14:28, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ամնեւիլ կոմունայի կենդանաբանական այգում ծնվել են երեք սպիտակ վագրիկներ, ինչպես նաեւ սպիտակ ռնգեղջյուր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV-ը: Նշվում Է, որ բոլոր ձագերը լույս աշխարհ են եկել այս ամսին, եւ դրանցից յուրաքանչյուրը հազվագյուտ գույն ունի:

Արենկա սպիտակ ռնգեղջյուրը ծնվել Է փետրվարի 1-ին եւ կշռել Է գրեթե 40 կիլոգրամ: Երեք սպիտակ վագրիկները, որոնց մայր վագրն իր մեջ կրել Է 110 օր, ծնվել են փետրվարի 5-ին:

Արու փոքրիկին տվել են Մոհան անունը, իսկ նրա քույրերին անվանել են Ռանի եւ Ռաջա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am