Նորագոյացություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահացությունը Հայաստանում նվազել է

11:50, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր մահացություն ունեցող նորագոյացություններից և շնչառական օրգանների հիվանդություններից մահերը Հայաստանում նախորդ տարվա հունվար-դեկտեմբերին նվազել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

2017-ին նորագոյացությունների հետևանքով գրանցվել է 5 606 մահ՝ նախորդ տարվա 5 695-ի համեմատ: Շնչառական օրգանների հիվադնություններից մահացել է 1 673 մարդ՝ 475-ով ավելի քիչ, քան նախորդ տարի:

Բարձր մահացության պատճառ են շարունակում մնալ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Նախորդ տարի այս հիվանդություններով գրանցվել է 15 հազար 234 մահ՝ 2016-ի  13 հազար 571-ի համեմատ:


© 2009 ARMENPRESS.am