Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի

11:24, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վոլգոգրադից Երևան ապրիլի 24-ից ուղիղ չվերթ կբացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է volgograd.kp.ru կայքը: Ուղիղ չվերթը կիրականացվի ամեն շաբաթ` երեքշաբթի օրերին: Վոլգոգրադից չվերթն իրականացվելու է ժամը 21:45-ին, Երևանից՝ ժամը 19:45-ին: Չվերթի տևողությունը կազմելու է երկու ժամ:

Չվերթն իրականացնելու է «Սարատովյան ավիաուղիներ» ավիաընկերությունը: Տոմսերի վաճառքն արդեն սկսվել է:


© 2009 ARMENPRESS.am