Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ

11:18, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին ստորագրել է հրամանագիր Ռուբեն Վարդազարյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ:


© 2009 ARMENPRESS.am