Տեսանյութում ցուցադրվել Է հրաբխի ժայթքումն Ինդոնեզիայում

10:53, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես արդեն հաղորդվել Է, Ինդոնեզիայի Սումատրա կղզում տեղի Է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը: Տեսանյութում կադրեր են ցուցադրված իրադարձության վայրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փետրվարի 19-ին հրաբուխը հինգ կիլոմետր բարձրության մոխրի սյուն Է արտանետել:

Շիկացած հրաբխային մոխրի ամպը մինչեւ 4,9 կմ տարածվել Է խառնարանից դեպի հարավ-արեւելք եւ 3,5 կմ՝ դեպի արեւելք, գրում Է ՌԻԱ Նովոստին:

«Սինհուա» գործակալությունը նշում Է, որ մոխրի ամպը հասել Է ռեկորդային բարձրության: Միեւնույն ժամանակ հրաբխի ժայթքումը չի ազդել Հյուսիսային Սումատրայի նահանգում ավիահաղորդակցության վրա: Մոխիրը չի հասել Մեդան քաղաք ու օդանավակայանի տարածք:


© 2009 ARMENPRESS.am