Պատժամիջոցները Ռուսաստանի՝ 3 մլրդ դոլարի պարտավորագրեր են ձախողել. ԱՄՆ-ի Պետդեպ

10:44, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառուսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել Է արտասահմանյան երկրների հետ ավելի քան 3 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր: Լրագրողների համար կայացած բրիֆինգում այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք բավարարված ենք, որ որոշ երկրներ դադարել են գնել ռոուսական ապրանքներ եւ նյութեր: Մենք կարծում ենք, որ մեզ հաջողվել Է կասեցնել ավելի քան 3 միլիարդ դոլարի գործարքներ»,- պարզաբանել Է նա:

Նա հիշեցրել Է, որ ԱՄՆ-ը մյուս պետություններին նախազգուշացրել Է ռազմական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ պարտավորագրերի կնքումից: Հակառակ դեպքում, հավելել Է Նոյերթը, Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի նաեւ այդ երկրների դեմ:


© 2009 ARMENPRESS.am