Չեմպիոնների լիգայում կկայանա 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում

10:19, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում փետրվարի 21-ին կկայանան 1/8 եզրափակչի ևս երկու հանդիպում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դոնեցկի «Շախտյոր»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի իտալական «Ռոմա»-ին: Տուրի մյուս խաղում իսպանական «Սևիլիա»-ն ուժերը կչափի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ:

Երկու հանդիպումները կկայանան Երևանի ժամանակով 23:45-ին:


© 2009 ARMENPRESS.am