ԱՄՆ-ը մերժել Է Մերձավոր Արեւելքին նվիրված խորհրդաժողով անցկացնելու Պաղեստինի առաջարկը

10:14, 21 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը դեմ Է արտահայտվել Մերձավոր Արեւելքին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելու Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի առաջարկությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Jerusalem Post իսրայելական թերթը:

ԱՄՆ-ի կողմից մշակվող մերձավորարեւելյան կարգավորման պլանի շուրջ կայացած դռնփակ կոնսուլտացիաների ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչները՝ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջերադ Քուշները, միջազգային պայմանագրերում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը եւ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, ի պատասխան դիվանագետների հարցերի, հայտնել են, որ նման խորհրդաժողովի նախապատարստումը առնվազն մեկ տարի կպահանջի: Մինչդեռ կարգավորման ամերիկյան պլանը կարող Է իրականացվել կարճ ժամանակում, գրում Է հրատարակությունը ՝հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրների:

Հաղորդագրության մեջ չկան պլանի կոնկրետ մանրամասներ, միայն նշվում Է, թե ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «երկու կողմին Էլ դուր կգան դրա մի քանի պահեր, իսկ մի քանիսը դուր չեն գա»:

Աբասը, փետրվարի 20-ին ելութ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել Է գումարել միջազգային խորհրդաժողով, որի արդյունքներով հատուկ մեխանիզմ կստեղծվի պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման համար:

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Աբասին մեղադրել Է «խաղաղությունից փախչելու» եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am