Ճապոնիայում ճգնաժամային շտաբ Է ստեղծվել Սենկակու կղզիների ջրատարածք ՉԺՀ-ի նավերի մտնելու պատճառով

10:03, 21 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանը կից փետրվարի 21-ին ստեղծվել Է ճգնաժամային շտաբ՝ Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների ջրատարածք չինական պարեկային նավերի հերթական մուտքի պատճառով, կղզիներ, որոնք տարածքային վեճի առարկա են Տոկիոյի եւ Պեկինի միջեւ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հանրային հեռուստատեսությունը:

Նշվում Է, որ ներկայում ճգնաժամային շտաբն զբաղվում Է ստացվող տեղեկատվության հավաքմամբ եւ վերլուծությամբ: Փետրվարի 21-ի առավոտյան Սենկակու կղզիների ջրատարածք են մտել ՉԺՀ-ի երեք պարեկային նավեր, որը Ճապոնիան համարում Է իր տարածքային ջրերը: Ճապոնիայի առափնյա պահպանությունը չինական նավերից պահանջում Է անհապաղ հեռանալ այդ ջրերից, սակայն ՉԺՀ-ի պարեկային նավերի նկատմամբ ակտիվ գործողություններ չի ձեռնարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am