ՎԶԵԲ-ը Հայաստանի ոռոգման համակարգերի բարելավման նպատակով կտրամադրի 2 մլն դոլար

21:25, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ոռոգման համակարգերի բարելավման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի 2 մլն դոլարի նոր միջոցներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության փետրվարի 22-ի նիստի օրակարգում է  Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2017 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված՝ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Հիմնավորման համաձայն համաձայնագրի նպատակն է ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում:

 


© 2009 ARMENPRESS.am