Կադաստրի պետական կոմիտեն վերահսկելի է դարձրել իր աշխատակիցների կողմից առաջարկվող սպասարկման որակը

18:55, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կադաստրի պետական կոմիտեն նախորդ տարի սպասարկման գրասենյակների աշխատակիցների աշխատանքի գնահատման համակարգ է ներդրել և արդյունքներին համապատասխան ձեռնարկում է միջոցառումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը:

«Երևանի սպասարկման գրասենյակներում և Արմավիրի մարզի գրասենյակում դրվել են մոնիտորներ յուրաքանչյուր աշխատողի առջև: Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին  գնահատել իրենց սպասարկած աշխատակցին»,-ասաց Սարգսյանը:

Տվյալներն ամփոփվում են ամսվա վերջին: Կոմիտեի նախագահի խոսքով` այսպիսով` իրենք տարբերակում են բարեխիղճ և ոչ բարեխիղճ աշխատողներին, նաև ձեռնարկում համապատասխան միջոցառումներ:


© 2009 ARMENPRESS.am