Դուբայում կհայտնվեն 3D տպագրության տեխնոլոգիայով ստեղծված առանձնատներ

18:01, 20 Փետրվար, 2018
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3D տպագրության տեխնոլոգիայի օգնությամբ ստեղծված առաջին առանձնատները Դուբայում կհայտնվեն երկու ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Arabian Business հրատարակությունը:

Նման առանձնատների ստեղծման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու գործիքներն արդեն գտնվում են Դուբայում, հայտնել են քաղաք-Էմիրության մունիցիպալիտետում: Նախագծի այլ մանրամասնություններ չեն նշվում: Մինչեւ 2030 թվականը քաղաքում նոր շենքերի 25 տոկոսը «կտպագրվեն» այդ ժամանակակից տեխնոլոգիայի օգնությամբ, ինչը կկրճատի շինարարության ծախսերը եւ կնվազեցնի դրա ժամանակը:

Անցյալ տարվա փետրվարին ստարտապներից մեկը, որը հաստատվել Է Դուբայում, նաեւ հայտարարել Է, որ 3D տպագրության օգնությամբ կառուցելու Է աշխարհում առաջին երկնաքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am