Sony-ն պլանավորում Է դուրս գալ տաքսու օպերատիվ կանչի շուկա. Nikkei

15:36, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sony-ն ձեռնամուխ Է եղել տաքսու օպերատիվ կանչի սեփական համակարգի մշակմանը, որը հիմնված կլինի առաջավոր արհեստական ինտելեկտի վրա, որը կկարողանա կանխատեսել, թե տաքսու պահանջարկը որ վայրում ավելի մեծ կլինի:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը: Տաքսու հինգ ազգային գործարկուների հետ Sony-ն ստեղծում Է ռիսկային ձեռնարկություն, որի հիմքի վրա Էլ կկառուցվի նոր պլատֆորմը:

Նշվում Է, որ կորպորացիայի կողմից մշակվող արհեստական ինտելեկտը նմանակներից ավելի արդյունավետ կլինի կատարելու այնպիսի գործոնների վերլուծություն, ինչպիսիք են նախորդ ուղեւորությունների պատմությունը, ճանապարհների ընթացիկ բեռնվածությունը, եղանակային պայմանները եւ քաղաքում հասարակական միջոցառումների ցուցակը:

Նշվում Է, որ ճապոնական Էլեկտրոնիկայի հսկան, որը հայտնի Է իր արտադրանքում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչպիսին Է հռչակավոր Aibo շուն-ռոբոտը, այս կերպ սեփական տեխնոլոգիաների տարածման հույս ունի ինչպես սպառողական, այնպես Էլ գործարար ոլորտում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am