Ֆրանսիայում կմեծացնեն գայլերի պոպուլյացիան

14:12, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները թույլ կտան գայլերի պոպոլյացիայի մեծացում՝ 360-ից մինչեւ 500: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է BBC News-ը: Գայլերի թվաքանակի ավելացման պլանը նախատեսված Է մինչեւ 2023 թվականը: Այն կիրականացնեն, չնայած ֆերմերների բողոքներին, որոնք անհանգստանում են ընտանի անասունների համար:

Անցյալ դարի 30-ական թվականներին որսորդները գայլերին բնաջինջ արեցին Ֆրանսիայի տարածքում: 90-ական թվականներին դրանք վերստին երկիր ներթափանցեցին Իտալիայից: Գայլերի պոպուլյացիան պաշտպանված Է Բեռնի կոնվենցիայով, որը Ֆրանսիան ստորագրել Է: Գայլերը բնաջնջվել Էին Եվրոպայի մի քանի երկրներում, բայց վերջին տարիներին դրանց թվաքանակն աճում Է:

Գերմանիայում ապրում Է գայլերի շուրջ 60 ոհմակ, իսկ դրանց քանակը մեկ տարում աճել Է 15 տոկոսով: Հունվարին Բելգիայի Ֆլանդրիայում գայլեր են նկատել ավելի քան հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am