Ձերբակալված շվեդ մուրացկանին վերադարձրել են նրա մոտ եղած 740 հազար դոլարը

14:01, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուպսալա քաղաքից մուրացկանին, որին ոստիկանությունը ձերբակալել Էր ագրեսիվ պահվածքի համար այն ժամանակ, երբ նրա բաճկոնի գրպաններում եւ պայուսակում 6 միլիոն կրոն (742 հազար դոլար) Է հայտնաբերվել, վերադարձրել են առգրավված փողը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Նա բացատրեց փողի ծագումը:

Ես այլեւս ասելու ոչինչ չունեմ»,- հայտարարել Է այդ միջադեպը հետաքննած դատախազ Աննա Շյոբլումը P4 Uppland ռադիոկայանին տված հարցազրույցում: Տղամարդն անմեղ Է ճանաչվել մեղադրանքի բոլոր կետերով, ներառյալ մուրացկանությունը, նրա նկատմամբ գործը փակված Է: Ոստիկանությունը փետրվարի 12-ին մուրացկանին ձերբակալել Էր այն բանի համար, որ նա աներեսաբար կպչում Էր անցորդներին՝ նրանցից ավտոբուսի տոմսի փող պահանջելով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am