Toyota-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների զարգացման գործում. Nikkei

13:12, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota խոշորագույն ավտոկոնցեռնը 300 մլրդ իեն (2,8 մլրդ դոլար) կներդնի գիտահետազոտական կենտրոնի ստեղծման գործում, որը կզբաղվի Էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների ընդգրկուն շարքի մշակմամբ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 20-ին հայտնել Է Nikkei թերթը: Նշվում Է, որ նոր մեքենաներ մշակելիս կենտրոնը նկատի Է առնելու տարբեր երկրների օրենսդրության առանձնահատկությունները: Գիտահետազոտական օբյեկտը տեղավորվելու Է Այտիի պրեֆեկտուրայում, դրա տարածքում նաեւ կառուցվելու են 11 տարբեր թեստային թրեքներ: Կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի մոտավորապես 650 հեկտար: Սպասվում Է, որ այն կսկսի աշխատել արդեն հաջորդ տարում, իսկ լիակատար հզորության կհասնի 2023 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am