Նազարբաեւը հաստատեց ղազախական նոր այբուբենը՝ լատինական գրի հիման վրա

10:51, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահն ստորագրել Է հրամանագիր, որը հաստատում Է ղազախական այբուբենի նոր տարբերակը լատինական տառագրության հիման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

2017 թվականի հոկտեմբերին Նուրսուլթան Նազարբաեւը հրամանագիր Էր ստորագրել մինչեւ 2025 թվականը ղազախական այբուբենը փուլ առ փուլ լատինական տառագրության փոխադրելու մասին: Այդ ժամանակ Էլ հաստատվել Էր լատինական տառագրությամբ այբուբենը՝ 32 տառից:

Մինչեւ 1920-ական թվականները ղազախներն օգտագործում Էին արաբական գրությունը, որին փոխարինել Է լատինական գրի հիման վրա այբուբենը: Այն գոյություն Է ունեցել մինչեւ 1940 թվականը, երբ ընդունվել Է կիրիլիցայով ղազախական այբուբենը: Ներկայում կիրիլիցայի հիման վրա ղազախական այբուբենը բաղկացած Է 42 տառից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am