Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր

20:20, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 19-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մետր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


© 2009 ARMENPRESS.am