Երևանի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

20:06, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարտակարգ իրավիճակների նախարարաություն փետրվարի 19-ին՝ ժամը 16:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել՝ 1962 թ. ծնված Ա. Զ.-ի դին:


© 2009 ARMENPRESS.am