«Բանանց»-ը Թուրքիայում ուսումնամարզական հավաքը կավարտի «Օլիմպիեց»-ի հետ խաղով

18:54, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթալիայի ուսումնամարզական հավաքի վերջին խաղում Երևանի «Բանանց»-ը կհանդիպի Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայի ներկայացուցիչ «Օլիմպիեց» թիմին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Նիժնի Նովգորոդը ներկայացնող ակումբը ներկայումս 20 թիմերի պայքարում ընթանում է 12-րդ տեղումը: 

Գլխավոր մարզիչն է նախկինում ճանաչված ֆուտբոլիստ Նիկոլայ Պիսարևը:

«Բանանց»-«Օլիմպիեց» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 20-ին` Երևանի ժամանակով 18:00-ին, և կցուցադրվի FC Banants TV յութուբյան ալիքի ուղիղ եթերում:

 


© 2009 ARMENPRESS.am