Էրդողանն ու Պուտինը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը

18:47, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև «Ձիթենու ճյուղ» գործողության և սիրիական Իդլիբում հաստատված անվտանգության գոտիներում դիտորդական առաքելություն իրականացնելու հետ կապված որոշ հարցեր:

ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը դեռևս հեռախոսազրույցի վերաբերյալ տեղեկություն չի հրապարակել:

 

 


© 2009 ARMENPRESS.am