2018-ի սեպտեմբերից Հայաստանում չինարենի մասնագիտացված դպրոց է գործելու

18:24, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում նախատեսվում է չինարենի մասնագիտացված դպրոց բացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

Ներկայումս դպրոցի շինարարական աշխատանքներ են ընթանում։

«Սա հատուկ ծրագրով է իրականացվում, չինական կողմը մոտ 11 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել։ Դպրոցը 15 հազար քմ տարածք է ունենալու և համապատասխանելու է ժամանակակից չափորոշիչներին»,- նշեց նախարարը և հավելեց, որ այն կլինի սովորական հայկական դպրոց, սակայն չինարենը երեխաները կանցնեն 5-րդ դասարանից։

Մկրտչյանի խոսքով` դպրոցում խորացված չինարեն են ուսուցանելու։ Չինական կողմը, բացի այդ օգնությունից, կտրամադրի նաև չինարենի ուսուցիչներ, ովքեր կաշխատեն Հայաստանում, մինչև չինարենի մասնագետներ ունենանք։    


© 2009 ARMENPRESS.am