Կոլումբիայում շունը կապիկի Է որդեգրել

17:26, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայի Կարտախենա քաղաքում ոչ ազնվացեղ շունը, որի ձագերը սատկել Էին, իր խնամակալության տակ Է առել կապուցինի ձագի: Տեղի բնակիչները որոշել են, որ բակապահ շունը կարող Է հոգ տանել կապկի մասին:

Այժմ, ինչպես գրում Է The Sun-ը, զույգը դարձել Է գործնականում անբաժանելի. շունը կերակրել Է կապիկին եւ թույլ Է տալիս հեծել իրեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քաղաքացիների կարծիքները բաժանվել են. ոմանք կարծում են, որ կապուցինին հարկավոր Է վերադարձնել վայրի բնություն, իսկ մյուսները պնդում են, որ զույգին չի կարելի բաժանել:


© 2009 ARMENPRESS.am