Ոստիկանության Արմավիրի բաժնի տեղի ունեցած միջադեպի մասին հրապարակման առնչությամբ նյութեր են նախապատրաստվում

16:19, 19 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ  գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Armlur.am-ում հրապարակված՝ ոստիկանության Արմավիրի բաժնի մոտ քաղաքացու վրա տեղի ունեցած հարձակման մասին հրապարակման առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ ՀՀ Արմավիրի մարզի դատախազը Վահե Հովհաննիսյանի հարազատներից որևէ մեկը նշված դեպքի հետ որևէ առնչություն չունի:

«Հրապարակման մեջ նշված Համլետ Ներսիսյանը ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազի եղբայրն է: Ռաֆայել Մխիթարյանը ՀՀ Ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Չնայած վերջինս հաղորդման մեջ կոնկրետ Համլետ Ներսիսյանի կողմից իր նկատմամբ հարձակում գործած անձանց թվում լինելու վերաբերյալ չի նշել, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում պատշաճ կերպով կստուգվեն բոլոր հանգամանքները, այդ թվում նաև դրանց՝ հրապարակման մեջ նշված անձանց հնարավոր առնչությունը»,- ասել է Աբրահամյանը:


© 2009 ARMENPRESS.am